Հայաստանում ՌԴ դեսպանը հանդիպել է ԲՀԿ պատգամավորներին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի եւ Միքայել Մելքումյանի հետ:
«Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին ռուս-հայկական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, կորոնավիրուսի վարակի դեմ պայքարում Ռուսաստանի աջակցությունը, որը Հայաստանին տրամադրվել է ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Խորհրդարանականները նաեւ ներկայացրեցին ներքաղաքական օրակարգի որոշ ասպեկտների վերաբերյալ իրենց տեսլականը», ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ։
Կարծիքներ